Հայաստանը մտահոգ է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ. ԱԳՆ

Հայաստանի Արտաքի գործերի նախարարությունն «X»-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։

Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման հետ:

Իսլամական հեղափոխության առաջնորդն էլ հայտարարել է, որ Իսրայելի վերջին գործողությունները պետք չէ ոչ չափազանցել, ոչ թերագնահատել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930