Տավուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախոսներին լռեցնելու փորձը բռնատիրական համակարգի ցուցիչ է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Տավուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը Հայաստանում հաստատված բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է:

Ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք, ցեղասպանության հանցակից Նիկոլ Փաշինյանին։

Մեկ անգամ ևս հիշեցնեմ ուժային կառույցների ղեկավարներին. դուք ձեր գործողությամբ մեղսակից եք դառնում Նիկոլի կողմից իրականացվող հանցագործություններին։

Դուք վերածվել եք այլախոհներին հետապնդելու, իշխանությունը պահելու հարմար գործիքի:

Հասկացե՛ք, այս ռեժիմի ապօրինի հրամանները կատարելով` աջակցում եք Ալիևին, մասնակից դառնում հայակործան ծրագրերին:

Եթե Նիկոլը ձեզ հավատացրել է, որ ինքը հավերժ է, իմացե’ք, որ հերթական անգամ խաբել է»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031