Գևորգ Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության մասին հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման հետ կապված տեխնիկական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պատվիրակության անդամները Գևորգ Պապոյանին ներկայացրել են Բաժնետիրական ընկերությունների մասին ներկայիս օրենսդրության և բիզնես ռեգիստրի կարգավիճակի գնահատումների շրջանակներում կատարված հիմնական բացահայտումները, համապատասխան օրենսդրության շրջանակի բարեփոխման և բիզնես ռեգիստրի արդիականացման և թվայնացման իմաստով մոտեցումներն ու հիմնական սկզբունքները։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031