Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ Հռոմի Պապի կողմից Պուտինին շնորհավորելու վերաբերյալ լուրերի մասին

Հռոմի Պպապ Ֆրանցիսկոսի՝ ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքների մասին տեղեկությունները կեղծ են։

Այս մասին «Ռիա Նովոստ»-ին ասել հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Պռոի պապի շնորհավորանքների մասին տեղեկությունն ավելի վաղ լրատվամիջոցին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը, ով իբր շփվել է Հռոմի պապի հետ, և, ըստ նրա, Պապը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 99,5 տոկոսի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,32 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031