Լուիս Բոնոն Բաքվում է, հանդիպել է Բայրամովի հետ

2024 թվականի մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։

Երկրի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։

Նախարար Ջեյհուն Բայրամովն ուշադրություն է հրավիրել Մյունխենի անվտանգության համաժողովից և Բեռլինում կայացած հանդիպումներից բխող հարցերին, խաղաղ գործընթացում Ադրբեջանի ակնկալիքներին և գործընթացում բաց մնացած հարցերի վերաբերյալ դիրքորոշմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031