ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարիներ շարունակ հակամարտելուց հետո այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։

Այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով քարտուղարի խոսքերը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից։

«Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև ավելի լայն անվտանգության համար։ Ես պարզապես կարող եմ քաջալերել ձեզ՝ օգտվելու այս հնարավորությունից Հայաստանի հետ տևական խաղաղության համաձայնագրի հասնելու համար», — ընդգծել է Ստոլտենբերգն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031