Արսեն Զախարյանն առաջին գոլն է խփել իսպանական թիմի կազմում

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթել է «Կադիսին» 2-0 հաշվով։

Այն կայացել է Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում։

Հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացել է կիսապաշտպան Միկել Մերինոն։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։

66-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, իսկ 68-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ․ Զախարյանն առաջին գոլը խփեց իսպանական թիմի կազմում։

«Ռեալ Սոսյեդադն» ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Կադիսը» 22 միավորով 18-րդ տեղում է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30