ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 27-ին ժամը 12։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։59-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք։






































