Skip to main content

«Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին, ապրանքանիշը՝ «Թալինի լիմոնադ») Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝

— չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկմա և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.
— հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
— առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը.
— դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.
— սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները.
— չեն իրականացվել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ.
— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

«Թալինի լիմոնադ» ապրանքանիշը ներկայացնող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31