Skip to main content

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում ներքաղաքական գործընթացների բարդությունը

Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները բարդ են։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները այս պահին. այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում», — լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը վերաբերող հարցին։

Միևնույն ժամանակ, Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ «կկատարվի օրենքին խիստ համապատասխան, և հանրապետությունում քաղաքական գործընթացի մասնակիցների բոլոր իրավունքները կհարգվեն»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31