Skip to main content

Բարոյականության սահմանները վաղուց հատված են, և, ցավոք, քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը. Աբրահամյան

Գործող իշխանության համար քաղաքական գործիչների, ակտիվ դեմքերի ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է, գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բարոյականության սահմանները վաղուց հատված են, և, ցավոք, քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը:

Փուլային այս գործիքը՝ որպես ճնշման միջոց, կիրառվել է նաև իմ գործընկեր Աննա Մկրտչյանի նկատմամբ, այն էլ՝ մի քանի անգամ. վերջինիս հորը՝ Արա Մկրտչյանին, արդեն երկրորդ անգամ են կալանավորում:

Պարզ է, որ սրա նպատակը Աննայի քաղաքական գործունեությունն է, կոշտ ու տեղին բառապաշարը, որի պայմաններում ռեժիմը «հակազդեցության» ճանապարհ է ընտրել կալանավորումը:

Սա է իշխանության դեմքն ու նրա ներմուծած «արժեքները»»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930