Skip to main content

Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ

Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող «Գյիրոնգ» ավտոմոբիլային անցակետի շրջանում սողանք է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է, սահմանային անցակետի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը խզված է, բացի այդ, այնտեղ բացակայում են կապն ու էլեկտրամատակարարումը։

Սողանքի հետևանքով անհետ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի, հայտնում է երկրի զբոսաշրջության վարչությունը։

«Զբոսաշրջային ընկերություններից ստացված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ տուժած շրջաններում անհետ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի և 93 նեպալցի»,-ասվում է վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31