Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մինչ գործում էր հրադադարի ռեժիմը, ԱՄՆ-ն 2026 թվականի հուլիսի 8-ին և 9-ին հարձակումների է ենթարկել Իրանի հինգ նահանգ։ Հարձակումներ, որոնք իրենց հետևից թողել են 14 զոհ և 78 վիրավոր»,- գրել է Քերմանփուրը։





































