Skip to main content

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Լոռու մարզի դատախազությունում Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտ դրանք օգտագործում է պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային:

Արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

«Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտի հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:

Միջնորդագրի արդյունքում 2026 թվականի հուլիսի 3-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25-1/4 հասցեում գտնվող 1346 քմ մակերեսով, 14 միլիոն 151 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս մեկ հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031