Skip to main content

Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ կատարել է աշխատանքի իր մասը

Ադրբեջանը կատարել է իր վրա դրված բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել և հրապարակվել է։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է։ Նախագահ Իլհամ Ալիևն արդեն հնչեցրել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել», — ասել է ԱԳ նախարարի ղեկավարը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31