ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը փաստացի այլևս չի գործում։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, փոխանցում է BBC News-ը։
«Կարծում եմ, որ այն [հրադադարի ռեժիմը] ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում գործ ունենալ նրանց [Իրանի] հետ»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ կխոսի նաև ամերիկացի բանակցողների հետ, բայց, իր կարծիքով, հետագա բանակցությունները «ժամանակի զուր վատնում» են։
Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հուլիսի լույս 8-ի գիշերը «շատ հզոր հարվածներ» են հասցրել Իրանին։
«Նրանք հիվանդ են։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ։ Մենք նրանց ասացինք՝ «գնացեք և զբաղվեք ձեր հուղարկավորության գործերով», իսկ փոխարենը նրանք երեկ սկսեցին կրակել նավերի վրա։ Այնպես որ, մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարված ենք հասցրել նրանց»,- հավելել է ԱՄՆ նախագահը։






































