Skip to main content

ԱԱ-2026․ Շվեյցարիան հաղթեց Կոլումբիային․ 1/4 եզրափակչում կմրցի Արգենտինայի ընտրանու հետ

Շվեյցարիայի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչի շրջանակում դրամատիկ պայքարում հաղթահարեց Կոլումբիայի արգելքը և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած հանդիպման թե՛ հիմնական, թե՛ լրացուցիչ ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։ Հաղթողը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ շվեյցարացիներն ավելի դիպուկ գտնվեցին՝ հաղթելով 4:3 հաշվով։

Ուշագրավ է Կոլումբիայի հավաքականի 37-ամյա դարպասապահ Կամիլո Վարգասի վիճակագրությունը. ԱԱ-2026-ում անցկացրած հինգ հանդիպումներում (չհաշված հետխաղյա հարվածաշարը) նա բաց է թողել ընդամենը մեկ գնդակ։

Վարգասը դարպասն անառիկ է պահել խմբային փուլի՝ Կոնգոյի ԴՀ-ի (1:0) և Պորտուգալիայի (0:0), ինչպես նաև 1/16 եզրափակչի՝ Գանայի հավաքականի (1:0) դեմ խաղերում։ Մրցաշարում միակ գոլը նա ընդունել է խմբային փուլի մեկնարկային տուրում՝ Ուզբեկստանի ընտրանու դեմ խաղում (3:1), որտեղ աչքի էր ընկել ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Աբոսբեկ Ֆայզուլաևը։

Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Շվեյցարիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանու հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031