Skip to main content

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և ֆիզիկական անձի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 61/11 հասցեում գտնվող 261,5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որպես երկկողմանի ռեստիտուցիա ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 2 միլիոն 490 հազար դրամը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031