Skip to main content

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, որտեղ հուլիսի 7-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը։

Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակությունը:

«Անկարայում կարևոր աշխատանք է սպասվում։ Մենք ակնկալում ենք ՆԱՏՕ-ի ուժեղ և արդյունավետ գագաթնաժողով։ Մեզ հիմա անհրաժեշտ են որոշումներ, որոնք կապահովեն մեր ժողովրդի ավելի մեծ պաշտպանություն, մեծ հնարավորություններ և Ուկրաինայի, Եվրոպայի ու Ամերիկայի միջև ավելի ամուր համագործակցություն։

ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումը, առաջնորդների հետ նախատեսված մոտ երկու տասնյակ երկկողմ հանդիպումներ, անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ նոր համաձայնագրեր և գործընկերների հետ այլ համաձայնագրեր։

Մենք կշարունակենք աշխատել Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նոր համակարգերը, դրանց համար հրթիռները և արտադրության լիցենզիաները մեր բոլոր առաջնահերթություններն են։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են Ուկրաինային իրական քայլերով»,- նշել է Զելենսկին իր էջում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031