Skip to main content

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հուլիսի 6-ին երկու անգամ hարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա. Axios

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը հուլիսի 6-ին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ արձակել է առնվազն երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին:

Ըստ այդ տվյալների՝ հարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցում հարվածները դադարեցնելու մասին մեկշաբաթյա համաձայնագրի ավարտից հետո։

Axios-ի գնահատմամբ՝ սա վտանգի տակ է դնում Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես գրում է պորտալը, ԱՄՆ-ը, հավանաբար, կպատասխանի՝ հարվածներ հասցնելով Իրանում գտնվող թիրախներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031