Skip to main content

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկակական ծիրանից ջեմ է պատրաստել։

Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում և լուսանկարներ հրապարակել։

«Ես այս ջեմը պատրաստեցի հայկական ծիրանից։

Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցություն ձգտող կուսակցությունների օգտին։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ ԵՄ-ն, իր հերթին, օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքների շատերի համար։

Ահա թե ինչու ես անցյալ շաբաթ Հայաստանում էի և վերադարձա Բրյուսել՝ ծիրանի մի հսկայական զամբյուղով։ Դրանցից շատերը գնացին ընկերներիս մոտ։ Մնացածը ես մուրաբա պատրաստեցի։

Ընկերներիցս մեկը նայեց ջեմին և ասաց. «Ազատության տարաներ»։ Ես մտածեցի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր։

Երբ այցելում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա հնարավորություն է անել մի փոքր բան, որը կօգնի հայ գյուղացիներին և կաջակցի երկրի ժողովրդավարական ընտրություններին»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031