Skip to main content

ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն. Ռյուտե

ՆԱՏՕ-ի պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «The Washington Post» թերթի համար գրած հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում հիմնական տեխնոլոգիաների մեջ՝ այսօրվա և վաղվա անվտանգության ոլորտի պահանջներին համապատասխանելու համար», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են ցույց տալ, թե ինչպես են նրանք ներդրումներ կատարում պաշտպանության մեջ, վերահավասարակշռում սեփական անվտանգությունը և ամրապնդում արդյունաբերական բազան։

Հյուսիսատլանտյան դաշինքի բարձր մակարդակի հանդիպումը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ը։ Եվրատլանտյան տարածաշրջանի համար սպառնալիքներն ու մարտահրավերները, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի հարավային թևը կլինեն գագաթնաժողովի հիմնական թեմաներից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031