Skip to main content

ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհվել է 100 մարդ

ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության երեք օրերի ընթացքում հրազենային վնասվածքներից զոհվել է 100 մարդ, ևս 340-ը տուժել են, հայտնում է Gun Violence Archive ոչ կառավարական կազմակերպությունը։

«Հուլիսի 4-ի հանգստյան օրերին տեղի է ունեցել զանգվածային հրաձգության գրեթե ռեկորդային թվով՝ 20 դեպք։ Նման բան չէր եղել 2021 թվականի ռեկորդային ցուցանիշից ի վեր։ Հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով վիրավորվածների կամ զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 100 զոհված և 340 տուժած», — ասվում է կազմակերպության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Gun Violence Archive-ը նշում է, որ տվյալները նախնական են և հետագայում կարող են փոփոխվել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031