Skip to main content

Ռոնալդուի հույզերը աշխարհի առաջնություններում իր վերջին խաղից հետո

Պորտուգալիայի հավաքականը ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում 0-1 հաշվով ցավալի պարտություն կրեց Իսպանիայից և լքեց պայքարը։ Ի տարբերություն նախորդ Մունդիալի, երբ պայքարից դուրս մնալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիաների ազդեցության տակ անմիջապես գնաց հանդերձարան, այս անգամ պորտուգալացիների ավագը մնաց խաղադաշտում։

Ռոնալդուն արժանապատվորեն ընդունեց հարվածը և հանգիստ սեղմեց իսպանացի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Լամին Յամալի ձեռքը։ Այնուհետև Կրիշտիանուն մոտեցավ տրիբունաներին և շնորհակալություն հայտնեց երկրպագուներին։ Եվ միայն դրանից հետո Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները։

Կրիշտիանուի էմոցիաները հասկանալը բարդ չէ. ավելի վաղ նա հայտարարել էր, որ այս Աշխարհի առաջնությունը վերջինն է իր կարիերայում։ Լեգենդար ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք, որ պիրենեյան դերբիի ելքը վճռվեց ավելացված 90+1-րդ րոպեին, երբ Ֆերան Տորեսի փոխանցումից հետո Միկել Մերինոն խփեց Իսպանիայի հաղթական գոլը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031