Skip to main content

Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, գիշերը դուրս էր եկել այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորել էին ծափերով։

«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։

ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։
«Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է»,-գրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն երեկ ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031