Skip to main content

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվել էր, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունել։

Հուլիսի 6-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն վարույթի շրջանակներում, բացի Գագիկ Ծառուկյանից բացի, ձերբակալվել է ևս մեկ անձ, իսկ մեկ այլ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Ծառուկյանի հետ ձերբակալված անձը հուլիսի 7-ին կալանավորվել է, իսկ այն անձը, որի նկատմամբ կայացվել էր ձերբակալման որոշում, հայտնաբերվել և ձերբակալվել է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31