Skip to main content

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

«Հուլիսի 8-ին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, հուլիսի 9-10-ը կլինի տաք օդային հոսանքների ազդեցության ներքո, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»:

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի:

«Հանրապետության ամենատաք գոտին կլինեն Արարատյան դաշտն ու Երևանը, վաղվանից ՀՀ մեծ մասում կդադարեն տեղումները»,- նշել է Սուրենյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031