Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդը Սպերցյանը միացել է սաուդյան «Ալ Ահլիին» եւ անցկացրել է առաջին մարզումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալ Ահլին» այժմ մարզական հավաք է անցկացնում Ավստրիայում։
Սպերցյանը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ, որը նրա համար «Կրասնոդարին» վճարել է 21,9 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում 26-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։






































