Իրաքի Նաջաֆ քաղաքում սկսվել է սգո երթ՝ ի հիշատակ զոհված Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների, հաղորդում է Press TV-ն։
Հաղորդվում է, որ հուղարկավորության արարողություններին մասնակցել են միլիոնավոր իրաքցիներ, ինչպես նաև ուխտավորներ մի շարք այլ երկրներից։
Մարմինները հասել են Իմամ Ալիի սուրբ դամբարան, ուր դրանք ուսերին տարել են հազարավոր սգացող իրաքցիներ։
Այնուհետև հուղարկավորության երթը կշարունակվի սրբազան Քերբելա քաղաքում։
Այս իրադարձության կապակցությամբ Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ազ-Զաիդին չորեքշաբթին հայտարարել է պաշտոնական պետական տոն ամբողջ Իրաքի տարածքում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես մասնակցում է պաշտոնական արարողությանը։






































