Ֆուտբոլի Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարը» պաշտոնապես հաստատեց Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը սաուդյան «Ալ Ահլի» եւ շնորհակալություն հայնեց ակումբային ակադեմիային սանին։
«Սպերցյանը ակումբային ակադեմիայի երեւելի սաներից է։ «Կրասնոդարում» անցկացրած 185 խաղում Սպերցյաը հավաքել է 102 արդյունավետ գործողություն (58 գոլ + 44 գոլային փոխանցում) եւ ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն է։
2024/25 մրցաշրջանում Սպերցյանի ավագի դերում «ցուլերին» բերեց առաջին չեմպիոնությանն ակումբի պատմության մեջ։ 2025/26 մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողը (16 գոլային փոխանցում) եւ լավագույնը՝ «գոլ + գոլային փոխանցում» համակարգով՝ 29 միավոր (13+16)։
Շնորհակալություն ամեն ինչի համար, ավագ։ Հաջողությո՛ւն, կարիերայի նոր փուլում»,- նշվում է «Կրասնոդարի» հաղորդագրությունում։






































