Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը՝ Անկարայի գագաթնաժողովի շրջանակներում:
«Ինձ համար՝ համաձայնագիրն այլևս չի գործում։ Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»,- հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հուլիսի 7-ին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակումների։
Հարվածել են Իրանում գտնվող 80 թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական և վերահսկողական ցանցերի, ափամերձ ռադարային կայանների, հակածովային հրթիռային համակարգերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ավելի քան 60 փոքր նավակների։
Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա:






































