Skip to main content

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ ռուսական Առաջին ալիքը գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհափառ Հայրապետի հեռացմանը։

«ՀՀ իշխանությունն արդեն բավական երկար ժամանակ այս թեման փաստացի դուրս էր բերել քաղաքական օրակարգից, մինչդեռ ՌԴ իշխանությունը նորից ակտիվացնում է։ Ինչո՞ւ։ Իմ կարծիքով՝ պատասխանը բավական պարզ է։ ՌԴ իշխանության նպատակն է հնարավորինս համախմբել ՀՀ իշխանության ընդդիմախոսներին։ Այս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից, և ակնկալում է ավելի ակտիվ հակադրություն իշխանություններին։

Հ.Գ. Պուտինն իսկապես Նիկոլ Փաշինյանի ընկերն է, ոխերիմ ընկերը»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031