Skip to main content

Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով. Թրամփ

Իրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով: Այս մասին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո իր ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նրանք շատ են ցանկանում գործարք։ Նրանք ոչ վաղ անցյալում զանգահարել են, նրանք գործարք են ուզում։ Ես պարզապես չգիտեմ՝ արդյոք նրանք արժանի են գործարք կնքելուն, և չգիտեմ՝ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են այն պահպանել»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ այս գիշերվա ընթացքում Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031