Skip to main content

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈւ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը:

«Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո»,- գրել է Ղալիբաֆը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում։

«Ուղղակի ասեմ՝ եթե դու հարվածես, ապա քեզ կպատասխանեն հարվածով», — հավելել է Ղալիբաֆը։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին, որոնք կոչված են թուլացնելու Իրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում։ Հաղորդվել էր պայթյունների մասին իրանական Ակկալա, Բենդեր-Աբաս, Ջասկ, Սպահան, Սիրիկ և Չաբահար նավահանգստային քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշեհր նահանգի որոշ շրջաններում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031