Skip to main content

Կիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին

Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ: Նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքներ։

Բացի այդ, թարմացվելու են կամրջի բազրիքները, վերականգնվելու են նաև թռիչքային
կառուցվածքներն ու հենարանները։ Արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031