Skip to main content

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է հայտարարություններին, թե իբր ՔՊ-ն ձայներ է գողացել ԲՀԿ-ից:

Երկու օր է, ինչ զսպում եմ ինձ մինչև մի փաստ ձեռքներիս տակ ունենալը: Սրանք 2 օր է իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, որ վերջինս չանցնի խորհրդարան:

Բայց ո՞նց է ստացվում, որ ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներ են ավելի շատ ավելանում։

Ձայն գողացող լինեինք՝ մեզ մի քանի ձայն կավելացնեինք…

Հետո, ընկերներ, մեզ ձեր «կեղտոտ», կաշառված, բելառուսոտ ձայները պետք չեն, մենք գոհ ու բավարարված ենք մեզ տրված բարձր վստահությամբ, բայց նաև շնորհակալ ենք ձեզ, ձեր շնորհիվ մեր արդար, մաքուր ու հայկական ձայները վերադարձան մեզ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով միգուցե ձեր ձայներին էին ավելացել»,- գրել է Հակոբյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031