24-ամյա չինացի կինը Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզից հաջող ծննդաբերել է Ուհանի «Չժուննան» հոսպիտալում եւ հնգյակ է ունեցել՝ մեկ տղա եւ չորս աղջիկ։ Ինչպես գրել է «Ժենմին ժիբաո» թերթը, հնգյակի բնական բեղմնավորման հավանականությունը կազմում է մեկը 60 մլն դեպքերից։
«Սա բազմապտուղ ծննդաբերությունների ամենամեծ թիվն է, որ ես երբեւէ ունեցել եմ»,- ասել է հիվանդանոցի մանկաբարձության բաժանմունքի գլխավոր բժիշկ Լի Ցզյաֆուն, որն աշխատանքի 40 տարվա փորձ ունի։
Երկվորյակների հնգյակը ծնվել է հղիության 28-րդ շաբաթում։ Առաջինը ծնվել է տղա՝ 990 գրամ քաշով, որին հաջորդել են կրտսեր քույրերը՝ 1 020 գրամ, 970 գրամ, 1 030 գրամ եւ 870 գրամ քաշով։ Երեխաները ստացել են Ապգարի սանդղակով բավարար միավորներ (10-ից 6), որոնք բնութագրում են նորածինների վիճակը կյանքի առաջին րոպեներին։ 7 միավորը համարվում է լավ գնահատական։
Հնգյակը հսկվում է նորածնային բաժանմունքում, նրանց կենսական ցուցանիշները կայուն են։






































