98% բնական բաղադրիչներ և շվեյցարական որակ. հարցազրույց «Աստերիա» ընկերության ներկայացուցչի հետ

TVnews.am լրատվականի զրուցակիցն է «Աստերիա» դեղագործական ընկերության Մաշկի խնամքի բաժնի ղեկավար Նարինե Մնացականյանը։

-Հարգելի Նարինե, կխնդրեմ ներկայացնել «Աստերիա» դեղագործական ընկերության վերջին ձեռքբերումները։

– «Աստերիա» դեղագործական ընկերությունը հանդիսանում է այսօր ներկայացված շվեյցարական պրեմիում դասի SwissGetal և CellDermal բրենդերի պաշտոնական էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։ Վերջին տարիների ընթացքում Աստերիա ընկերության կողմից ներմուծվող բրենդերի տեսականին հասել է 13-ի։

-Ի՞նչ տեսակի խնամքի միջոցներ են ներառված այս ապրանքանիշերում։

– Առհասարակ, մաշկի խնամքը սկսվում է ճիշտ մաքրումից։ Մենք առաջարկում ենք մաքրող միջոցներ, խոնավացնող քսուքներ, շիճուկներ, ինչպես նաև արևապաշտպան միջոցներ։ Շատ կարևոր է արևապաշտպան միջոցների օգտագործումը, քանի որ արևի ճառագայթները մաշկի ծերացման ամենահզոր գործոններից են։

Բացի այդ, հատկապես ուզում եմ նշել, որ SwissGetal բրենդի տեսականու մեջ կա նաև BotoCare կոչվող պրոդուկտը։ Այն չի հանդիսանում բոտուլինոթերապիա և չի փոխարինում բժշկական միջամտությանը, սակայն կարող է օգնել պահպանել և երկարացնել դրա ազդեցությունը կամ ծառայել որպես այլընտրանք նրանց համար, ովքեր խուսափում են ներարկումներից։ Պեպտիդների շնորհիվ պրոդուկտը նպաստում է մաշկի կնճիռների շտկմանը և ապահովում է ավելի թարմ ու երիտասարդ տեսք։

-Այսօր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և թե՛ նման խնամքի միջոցները, թե՛ նաև միջամտություններն ընդգծում են կանանց գեղեցկությունը, ովքե՞ր են ձեր հիմնական սպառողները կամ ընկերությունները, որոնց հետ դուք համագործակցում եք։

– Մեր սպառողները շատ տարբեր են, քանի որ «Աստերիա» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տարբեր բրենդեր՝ տարբեր երկրների արտադրության և իրենց դիվերսիֆիկացված տեսականին։ Ունենք հարավ-կորեական պրեմիում դասի, ֆրանսիական, իտալական, գերմանական, հունական, իսպանական և շվեյցարական արտադրության միջոցներ։ Մենք շուկան ուսումնասիրելուց հետո կանգ ենք առել այնպիսի բրենդերի վրա, որոնք տարբերվում են իրենց յուրահատուկ բաղադրիչներով, նորարարական տեխնոլոգիաներով, բացառիկ համակցություններով, տարիներով ապացուցված արդյունավետությամբ, ինչպես օրինակ՝ այսօր ներկայացված SwissGetal և CellDermal բրենդերն են՝ ստեղծված համապատասխանաբար լոտուսի և շվեյցարական խնձորի ցողունային բջիջների, ինչպես նաև շվեյցարական ալպերի թերմալ ջրի հիման վրա՝ 98% բնական ծագման բաղադրիչներով։ SwissGetal և CellDermal բրենդերը իրենց գաղափարախոսությամբ շեշտադրում են երկարակեցությունն ու խթանում են մաշկի բջջային առողջ վերականգնումը։

Շատ կարևոր է նաև ուսումնասիրել յուրաքանչյուր բրենդի անցած ճանապարհն ու տարիներով ապացուցված արդյունավետությունը։ Ինչպես օրինակ՝ այսօր ներկայացված SwissGetal բրենդը ստեղծվել է շուրջ 35 տարի առաջ և ունի լայն կիրառում եվրոպական, ասիական և այլ շուկաներում։

Մեկ այլ օրինակ՝ ունենք ոտքերի ամբողջական խնամքի իսպանական արտադրության FeetCalm բրենդի պրոդուկտները, որոնք չունեն նմանօրինակ տարբերակը Հայաստանում- բացառիկ փրփուրային տեխնոլոգիա։

Մենք գնորդներին առաջարկում ենք լայն ընտրանի՝ ոչ միայն ըստ մաշկի տեսակի, այլ նաև տարբեր գնային սեգմենտների, նախատեսված թե՛ տնային և թե՛ պրոֆեսիոնալ խնամքի համար պրոդուկտներ։ Տեսականին ներառում է դեմքի, մարմնի, մազերի, եղունգների և ոտքերի խնամքի միջոցներ՝ ապահովելով համապարփակ մոտեցում։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930