Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ հանդիպել է մարզի բնակիչների հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական օժանդակության գործող ծրագրերին, ներկայացվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին և տվել պարզաբանումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ։

Քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել լրացուցիչ քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930