Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

2026թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

«2026թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով առանց դիմումի։

Ընդ որում՝ մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

Տեղեկացնում ենք նաև, որ բանկը սուրհանդակային ծառայության միջոցով առաքելու է բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ։

Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ առցանց https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728