Իտալիայում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Այն տեղի է ունենում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը ընդունում են միանգամից երկու քաղաք՝ Միլանը և Կորտինա դ’Ամպեցոն։

Այս օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը: Վերջիններս Ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էին։

Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728