Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ: Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանին՝ հանդիպումը հյուրընկալելու համար:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների ծրագրի ներառումը բանակցություններում համարում է կարմիր գիծ:

Ակնկալվում է, որ իրանական կողմից բանակցություններին կմասնակցի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից կմասնակցեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728