Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին պետք է շատ մտահոգված լինի, հայտարարել է Դոնալդ Թրամփը` ԱՄՆ-Իրան չեղարկված բանակցությունների մասին։
«Եթե նրանք կրկին փորձեն, ես նրանց հստակ ասում եմ, մենք նրանց կուղարկենք հետ և կրկին կանենք մեր գործը»,-ասել է Թրամփը՝ խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին:
«Նրանք մտածում էին երկրի մեկ այլ մասում նոր նախագիծ սկսելու մասին։ Մենք իմացանք դրա մասին։ Ես ասացի. «Եթե դուք դա անեք, մենք ձեզ հետ շատ վատ բաներ կանենք»»,-նշել է նա։






































