«Կրկին թիրախային հարված է հասցվել հենց էներգետիկ օբյեկտներին. այլ հրթիռների հետ համատեղ՝ ռուսները զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ են կիրառել՝ ավելի քան 70 միավոր, ինչպես նաև 450 հարվածային անօդաչու թռչող սարքեր»,— ռուսական գիշերային հարձակումը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ռուսաստանի համար ձմռան ցուրտ օրերը մարդկանց դեմ ահաբեկչության նպատակով օգտագործելն ավելի կարևոր է, քան դիվանագիտությունից օգտվելը»,- հավելել է Զելենսկին:
Զելենսկին դաշնակիցներին և գործընկերներին կոչ է արել չմոռանալ Ռուսաստանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու մասին, քանի որ Մոսկվան, նրա խոսքով, «ընտրում է ահաբեկչությունն ու էսկալացիան»։
Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են մայրաքաղաք Կիևի, ինչպես նաև Կիևի, Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Վիննիցայի և այլ մարզերի բնակելի ու էներգետիկ ենթակառուցվածքների վրա:






































