Քննարկում ենք դեպի «Շիրակ» օդանավակայան լրացուցիչ՝ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը. ՏԿԵ փոխնախարար

Մենք կարո՞ղ ենք որոշակի ծանրաբեռնվածություն տեղափոխել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վրա, որովհետև երբեմն, Երևանի որևէ կետից Զվարթնոց հասնելը ավելի երկար կարա տևի, քան Երևանից Գյումրի հասնելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում նման հարց բարձրացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ Հյուսիս–Հարավի Երևան–Գյումրի հատվածը գրեթե պատրաստ է։

Ի պատասխան ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասաց. «Գյումրու Շիրակ օդանավակայանում ուղևորահոսքերի ավելացումը խթանելու նպատակով կառավարության կողմից 2025 թվականի ապրիլի 23-ին ընդունվեց մի աջակցության ծրագիր, որով Երևանի Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններ ուղևորներ փոխադրելիս օտարերկրյա բազավորված կամ տեղական ավիաընկերությունները կստանան ամեն ուղևորի հաշվարկով, «Զվարթնոցի» դեպքում 20,000, Գյումրու դեպքում 15,000 դրամ մեկ ուղևորի հաշվարկով։

Սակայն այնտեղ պարտադիր պահանջ կա, անկախ նրանից, թե որտեղ կբազավորվեն, որ առնվազն մեկ ուղղություն, մեկ չվերթ պետք է իրականացվի դեպի Շիրակ օդանավակայան։ Այդ ծրագիրը մեկնարկելուց հետո մենք ունեցանք այնտեղ միջազգային ավիաընկերություն, որը չվերթեր է իրականացնում, և հիմա նաև քննարկում ենք լրացուցիչ եվրոպական ուղղություն ավելացնելու դեպի Գյումրու Շիրակ օդանավակայան։

«Անշո՛ւշտ, ենթակառուցվածքը զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել: Գյումրու «Շիրակ» օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է, և այնտեղ թե՛ ժամանման, թե՛ մեկնման նոր տերմինալներ են կառուցվել: Կարծում եմ՝ այդ օդանավակայանը զարգանալու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031