Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը։
Նա 55 տարեկան էր։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Facebook-ի էջում կատարած գրառումից։
«Մեր ուրախ Զառան էլ մեր հետ չի. լույսերի մեջ մնա…»,-գրել է Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-երը հայտնել էին, որ հեռուստահաղոդավարուհին թթվածնի անբավարարության պատճառով հերթական անգամ տեղափոխվել է հիվանդանոց, գտնվում է վերակենդանացման բաժնում։
Բժիշկները նրա վիճակը գնահատել են շատ ծանր։
Զառա Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին։ 1993-1996 թթ.-երին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար, որտեղ վարել և խմբագրել է բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ Սփյուռքի համար:
1996-2002 թվականներին աշխատել է «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ:
1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց»։
2003-2018 թվականներին աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում:
Ունի դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
1996 թվական — «Մեր բակը»
1998 թվական — «Մեր բակը 2»
2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը:






































