Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Միշտ հարցնում եք՝ գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք՝ այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է: Չորս գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այնքան հաճախ, որքան մենք հանդիպում և խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով չենք խոսում: Խոսքը միայն գերիների մասին չէ, մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների մասին, և այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չի մնա: Մեր համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան: Դա ժամանակի հարց է, ես վստահ եմ»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031