Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են և ստանում են ոչ բավարար աշխատավարձ, դա միգուցե էմպատիա չի առաջացնում, որովհետև պաշտոնյան 20-30 տարի ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռքի հետ նաև պաշտոնյա է: Եթե դու ուզում ես ինքնաթիռը Ա կետից Բ կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արհեստավարժ, լավ վճարվող, նորմալ անձնավորություն լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով պարգևավճարների մասին հարցին:

«Այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, ովքեր դա կիրականացնեն: Իսկ այն մարդիկ, ովքեր պետք է դա իրականացնեն՝ չեն կարող լինել ոչ արհեստավարժ, չեն կարող գալ այստեղ ու դառնալ կոռուպցիայի մի մասնիկ, որովհետև իրենց չի բավարարում այն աշխատավարձը, որն իրենց տրվում է»,- նշեց նա:

Անդրադառնալով աշխատավարձների համեմատությանը՝ Սիմոնյանը հավելեց, որ բազմաթիվ աշխատակիցներ նախագահից ու պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. «Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կա ու դրա դիմաց պայքարը մղվում է, բայց կան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանում: Բանկերի խորհրդի նախագահները ՀՀ նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից շատ գումար են ստանում: Դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031