Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին

«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին այն մասին, որ Թուրքիան աջացում է Փաշինյանի որդեգրած դերին։

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,–նշել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ալեն Սիմոնյանը չպատասխանեց հարցին, թե ինչպե՞ս են Թուրքիայի ԱԳ նախարարի ձեռքում հայտնվել Հայաստանում իրականացված հարցումների արդյունքները, որոնց հղում անելով էլ վերջինը հայտարարել է, թե աջակցում է Փաշինյանին։

«Ես չգիտեմ, ոնց է հայտնվել։ Կարծիք է, ասում է»,–նշեց Սիմոնյանը։

Նրա կարծիքով, Ֆիդանը հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031