Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալ: 1988 թվականից սկսած շարժման համար գիտեք, թե ինչպիսի գին ենք վճարել, նա իրավունք չունի փակելու Ղարաբաղի հակամարտության էջը: Այս մասին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի` արցախցիների Հայաստանում տնավորվելու և հարցը փակված համարելու մասին հայտարարությանը:
«Այսօր ունենք 20.000-25.000 հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են: Եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիների մեծ մասը այստեղ չէին լինի: Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն, շատերը գնում և հետ են գալիս՝ մեղմ ասած գնալու տեղ չունեն: Ինքս հարկ եմ համարում և պատասխանատվություն եմ վերցնում փորձել բեկումնային վիճակ փոխել արցախցիների համար: Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու և Ղարաբաղյան հակամարտության էջը փակելու»,- նշել է նա:






































